Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ոստիկանության Գուգարքի բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ յուրացում կամ վատնում կատարելու փաստով: Բանն այն է, որ ապրիլի 15-ին տեղեկություն է ստացվել, որ օպերատիվ տվյալներն իրացնելիս տեղեկություններ են ստացել, որ Ազնվաձոր գյուղի նախկին գյուղապետ Ն. Հ․-ն համայնքի բյուջեից 2021 թվականից մինչ օրս գումարներ է յուրացրել:
Մասնավորապես նույն գյուղից 44-օրյա պատերազմում զոհված երկու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթող կառուցելու նպատակով համայնքի բյուջեից հատկացրել է գումարներ եւ յուրացրել: Տեղեկության համաձայն՝ այդ ընթացքում ձեւականորեն կատարվել է տարածքի պատնեշի եզրագծման աշխատանքներ, որոնք կառուցելուց հետո փլուզվել են: Նախապատրաստվում են նյութեր:
Aravot.am-ը փորձեց կապ հաստատել Ն. Հ.-ի հետ, սակայն չհաջողվեց: Առաջիկայում կներկայացնենք նաեւ վերջինիս պարզաբանումը: