Ազատության հրապարակում այսօր նստացույց սկսած քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց եւ վիճաբանություն տեղի ունեցավ Թումանյան փողոցում։ «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ՝ դավաճան» վանկարկում էին ցուցարարները։ Կարմիր բերետավորներն ուժով տարածքից հեռացրին որոշ ցուցարարների։ Հրմշտոց տեղի ունեցավ նաեւ Հյուսիսային պողոտայում։
19:45-ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարեց․ «Անհասկանալի կերպով եկան եւ հարձակվեցին։ Համ մեր տղային, համ վրանները ոստիկանությունը ոնց որ առեւանգել է։ Հեսա կհասկանանք»։
Կարդացեք նաև
20:00-ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը հայտարարեց․ «Մեզ խոստացան, որ բերման ենթարկվածներին հետ են բերում։ Հետ ենք գնում Ազատության հրապարակ, 10-15 րոպե սպասում ենք, մեր վրանները բերում են՝ տեղադրում ենք եւ շարունակում անժամկետ ակցիան»։
Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ մի շարք այլ քաղաքական գործիչներ այսօրվանից նստացույց են անում Ազատության հրապարակում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ