Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Փաշինյանը շանտաժ է անում, թե գիտե՞ք՝ մեզ կսպանեն, բանակ չունենք, չենք կարող կռվել»․ Սերոբ Գասպարյան

Ապրիլ 17,2022 18:27

«Եթե վստահություն առաջացնեն, ցանկացածի հետ պատրաստ ենք պայքարել»,-Ազատության հրապարակում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ, Արցախյան ազատագրական պայքարի մասնակից Սերոբ Գասպարյանը՝ պատասխանելով հարցին, թե կմիանա՞ն Արթուր Վանեցյանի եւ նրա քաղաքական թիմի հետ այսօր մեկնարկած  նստացույցին։

Հիշեցնենք, որ «Սեւ Հովազը» երեկվանից զինադրոշով Ազատության հրապարակում բողոքի ցույց է անում՝ անհամաձայնություն հայտնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ։

Սերոբ Գասպարյանը համոզմունք հայտնեց՝ ընդդիմությունը պետք է մի ձեւ գտներ, որ Ազգային ժողովն այսօր գոյություն չունենար․ «Վաշխառուներ, անհայրենիքներ, առեւտրականներ․․․ որոնք ԱԺ ամբիոնից կանգնած անգամ գորշ գայլերի նշանն են ցույց տալիս։ Դրանք իմ համար հայեր չեն։ Նայեք՝ ովքեր են դրանք։ Կասկած ունեմ, որ շատերը «գորշ գայլերի» անդամներ են։ Իսկ մենք առաջին պատերազմում «գորշ գայլերին» սատկացրել ենք։ Քանի «Սեւ հովազի» դրոշը ծածանվում է, Ալիեւը սարսափելու է»։

Նկատառմանն ի պատասխան, որ ըստ իշխանության՝ Հայաստանն ունակ չէ դիմագրավելու Ադրբեջանին, որի թիկունքում նաեւ Թուրքիան է, Սերոբ Գասպարյանն ասաց․ «Հիշո՞ւմ եք լրագրող Նիկոլ Փաշինյանին․ շանտաժով մարդկանցից փող էր կորզում, հիմա նույն պատմությունն է։ Շանտաժ է անում հայերիս, թե գիտե՞ք՝ մեզ կսպանեն, բանակ չունենք, չենք կարող կռվել։ Նույն շանտաժն է։  Մենք կարող ենք կռվել եւ կարող ենք հաղթել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պնդմանը, թե 2020թ․-ի պատերազմը Շուշիի համար էր եւ մինչեւ այն չհանձնվեր՝ պատերազմը չէր կանգնի, Սերոբ Գասպարյանը պնդեց, որ պատերազմը կարող էր հոկտեմբերի երեքին կանգնել, երբ Ջրականի դիմաց կուտակված էր ադրբեջանաթուրքական 20 000-ոց զորքը․ «Երկու «սնարյադ» էր պետք, եւ պատերազմը կվերջանար։ Չարեցին, որովհետեւ խոստացել էին հանձնել։ Բայց Շուշին, Արցախը, Հադրութը, խոստանում եմ՝ մերն են լինելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930