Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկել եմ Ազատության հրապարակ եւ այլեւս չեմ պատրաստվում տուն գնալ»․ Արթուր Վանեցյան

Ապրիլ 17,2022 17:41

«Հարգելի հայրենակիցներ, առաջին անգամ եմ նման կերպով դիմում ձեզ։ Եկել է այն կրիտիկական պահը, որ այլեւս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, ստատուսներ գրելով որեւէ բանի չենք կարող հասնել»,-Ազատության հրապարակից այսօր ուղիղ եթեր մտնելով՝ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։

«Վերջին օրերին այս իշխանության հայտարարությունները, որոնք փորձում են հրամցնել ժողովրդին, խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ, պատրաստ են հանձնել Արցախն ամբողջությամբ թշնամուն։ Հասնում ենք մի հանգրվանի, երբ խնդիր ունենք ՀՀ-ի անվտանգության, երբ նահատակվածների կյանքը, ըստ իրենց, սխալի արդյունք է եղել, անիմաստ է եղել»,-հավելեց Արթուր Վանեցյանը։

Նա շեշտեց․ «Եկել եմ Ազատության հրապարակ եւ այլեւս չեմ պատրաստվում տուն գնալ։ Եկեք հրապարակ, եկեք համախմբվենք եւ պայքարենք հանուն ՀՀ-ի եւ Արցախի, հանուն հայ լինելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930