Լրահոս
Օրվա լրահոսը

Մարինացված ձուկ՝ բազուկով (տեսանյութ)

Ապրիլ 17,2022 15:20

Նախկինում ձեր ուշադրությանը ներկայացրել եմ առանց աղի մարինացված ձուկը եւ նարնջով եւ աղով մարիանացված ձուկը: Այսօրվա տարբերակը մի փոքր այլ է: Ահա այսպիսի գեղեցիկ եւ յուրահատուկ տեսք կարող է ստանալ մեր մարինացված ձուկը, եթե համեմենք նաեւ բազուկով: Համն էլ շատ նուրբ ու հաճելի է ստացվում:

Անհրաժեշտ մթերքները

Սաղմոնի կամ իշխանի ֆիլե-300 գրամ (կարող եք վերցնել նաեւ պարզապես կտրատած ձուկ)

Բազուկ- 1 խոշոր կամ 2 մանր

Կիտրոն- 1 խոշոր

Աղ (ցանկալի է ծովի աղ)- 1 լիքը ճաշի գդալ

Եղեգնաշաքար (ցանկալի է մոսկովադո տեսակի, որը յուրահատուկ համ, բույր եւ գույն կհաղորդի մարինադին)- 2 ճաշի գդալ, եթե չունեք եղեգնաշաքար, վերցրեք սովորական շաքար, բայց՝  1 ճաշի գդալ

Համեմի չաղացած սերմեր-1 թեյի գդալ

Սեւ հատիկ պղպեղ-կես թեյի գդալ

Չորացրած համեմի սերմ- մի բուռ կամ թարմ համեմ- մի քանի ճյուղ

Դափնու տերեւ- 2-3 հատիկ

Պատրաստման եղանակը

Բազուկը կեղեւահանեք, լավ լվացեք, քերեք խոշոր անցքերով քերիչով: Բազուկին ավելացրեք մնացած բոլոր համեմունքները: Կիտրոնը լվացեք, շերտատեք: Թարմ սամիթը լվացեք, չորացրեք: Ապակյա տարայի հատակին լցրեք մարինադի մի մասը, կտրատած կիտրոնի կեսը: Վրան դրեք կաշին հանած ձուկը: Ձկան վրա լցրեք մնացած մարինադը եւ կիտրոնի կտորները: Ծածկեք պոլիէթիլենային թաղանթով, վրան ծանրություն դրեք եւ 2-7 օրով դրեք սառնարան:

Որքան երկար մնա, այնքան վառ կարմիր գույն կստանա, բայց նաեւ կաղիանա:

Մարինադից հանելուց հետ ցանկալի է պահել ապակյա տարայի մեջ՝ ձիթապտղի յուղով: Այդպես համ հավելյալ աղիությունը կանցնի, համ ավելի նրբահամ կդառնա: Շատ հարմար է սուշի ռոլեր պատրաստելու, սենդվիչների, աղցանների մեջ օգտագործելու համար:

Պատրաստման մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա Բարսեղյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930