Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն այդ տարիքային խմբի հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ շարունակում են հաջող մրցելույթներ ունենալ:
ՀԲՖ-ի փոխանցմամբ, 92 կգ քաշային մարգում Ավետիք Հովակիմյանը այնքան մեծ առավելություն է ունեցել թուրք մրցակցի նկատմամբ, որ ռինգի մրցավարը վերջինի առողջությամբ պայմանավորված ստիպված է եղել 3-րդ ռաունդում դադարեցնել մենամարտը:
Մրցակիցների նկատմամբ հաղթանակ տոնել են նաեւ 67 կգ քաշային Արես Հակոբյանը, 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, ընդ որում, նույնպես բացահայտ առավելությամբ եւ 51 կգ Արեն Ասլամազյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ