Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի 2-րդ թաղամասում տնակ է այրվում:
Տնակը ամբողջովին վերածվել է մոխրակույտի, և հրշեջները ներսում հայտնաբերել են 1 դի ու արդեն 1 ժամ է, հրշեջները ներսում կատարում են հետախուզական աշխատանքներ, քանի որ կան տեղեկություններ, որ հնարավոր է, որ ներսում ևս 1 հոգի լինի, քանի որ Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով պետի տեղակալ Ա. Ֆիշյանը տեղեկություններ է ստացել, որ նշված տնակում 2 հոգի են բնակվել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում