Aravot.am-ի տեղեկություններով, ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նազարբեկյան թաղամասի թիվ 22 դպրոցի տնօրենն իր ծանոթներին աշխատանքի է ընդունում:
Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նշված դպրոցի նորանշանակ տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը աշխատանքից ազատել է շախմատի ուսուցչին եւ փոխարենը նշանակել որդուն, ինչպես նաև աշխատանքից ազատել է այլ ուսուցչուհու` աշխատանքի ընդունելով իր մտերիմ Հ. Վ-ին:
Հ. Ս.-ից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր: