Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժնում նախապատրաստվում են նյութեր՝ խարդախություն կատարելու փաստով։
Երեկ Ախուրյանի քննչական բաժնից տեղեկություն են ստացել, որ ըստ ՀՀ ՊՆ Շիրակի զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարից ստացված գրության, Ռ․ Ա․-ն 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ ռազմական դրության պայմաններում հայտարարված զորահավաքային ստորաբաժանման կողմից չի զորակոչվել, սակայն ընդգրկվել է գտնվելու վայրն անհայտ զինծառայողների անվանացանկում։
Որպես վերջինիս շահառուներ՝ ընդգրկվել են հայրը և մայրը, որոնց և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից» աջակցության միջոցառման շրջանակներում վճարվել է ընդհանուր 2.700.000 դրամ:
Հարուցվել է քրեական գործ, որի վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո նրա ընտանիքին իրականացվող վճարումները դադարեցվել են և 1.350.000 դրամը հետ է գանձվել: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: