Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն իր նպատակին հասնելու ճանապարհին նոր թիրախներ և խոցելի ուղղություններ է փնտրելու․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 16,2022 13:55

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի ագրեսիան Փառուխ գյուղի և Քարագլուխ լեռնաշղթայի ուղղությամբ նպատակ ուներ ամրապնդելու Արցախի՝ այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածի ճնշումը։

Առանց այդ էլ հետպատերազմական ժամանակահատվածի ստատուս-քվոն բավականին բարդ իրադրություն է ստեղծել Արցախի և Հայաստանի համար, սակայն Ադրբեջանը փորձում է զարգացնել իր առավելությունը և վերջնական վերահսկողություն ապահովել Արցախի կենսական ապահովման «երակների» նկատմամբ և հասնել Արցախի ամբողջական հայաթափմանը։

Ադրբեջանական սցենարը ենթադրում է, որ այս ճանապարհով Արցախի ամբողջական վերահսկողության հարցն ավելի արագ կլուծվի։
Իհարկե այս գործընթացի գլխավոր աջակիցը ՀՀ իշխանությունն է, որն իր հայտարարությունով Ադրբեջանի համար կանաչ լույս է վառում։

Օրեր առաջ Մարտակերտի շրջանում արձանագրված ադրբեջանական առաջխաղացումը այս շղթայի մասն է կազմում։

Չնայած այս պահին պաշտոնապես նշվում է, որ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու վերաբերյալ պայմանավորվածություն կա, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ նախ նրանք կկատարեն պայմանավորվածությունը կամ այլ ուղղությամբ նոր ճեղքում չեն իրականացնի։
Ակնհայտ է, որ Ադրբեջանն իր նպատակին հասնելու ճանապարհին նոր թիրախներ և խոցելի ուղղություններ է փնտրելու, որի դեմը պետք է տեղում առնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930