Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով․ Այդ համաձայնությունը, որն անվանում են խաղաղ պայմանավորվածություն, կբերի Հայաստանի նոր կապիտուլյացիայի․ «Հրապարակ»

Ապրիլ 16,2022 11:35

Հարցազրույց պատմաբան, քաղաքագետ, «Regnum» ռուսական ինֆորմացիոն հարթակի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ

– Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սկսեն խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, եւ խաղաղությունն այլընտրանք չունի: Մինչդեռ Հայաստանում մարդիկ մտավախություն ունեն, որ պատերազմն այլընտրանք չունի: Ինչի՞ կբերեն միակողմանի ջանքերն ու ռեւերանսները՝ ուղղված Ադրբեջանին, որը խաղաղություն չի ուզում: 

– Այդ համաձայնությունը, որն անվանում են խաղաղ պայմանավորվածություն, կբերի Հայաստանի նոր կապիտուլյացիայի: Առաջին կապիտուլյացիան 2020 թվականի նոյեմբերի 9-ին էր, եւ այն Ղարաբաղին էր վերաբերում, իսկ սա լինելու է Հայաստանի կապիտուլյացիան:

– Այդ նոր կապիտուլյացիան արդեն սկսվե՞լ է:  

– Ոչ, առայժմ որոշումն ընդունված չէ: Ղարաբաղի կապիտուլյացիան նախկինում արդեն կայացել է, իսկ հիմա այն հաստատում ստացավ:

– Փաշինյանը մեր խորհրդարանում քննադատեց ՀԱՊԿ-ն, ասաց, որ ադրբեջանցիների ներխուժումները, Սոթք-Խոզնավար հատվածի արեւելյան սահմանի իրադարձությունները մեր ԶՈւ ձախողումն էին, բայց ՀԱՊԿ արձագանքը ՀԱՊԿ ձախողումն էր: Չե՞ք կարծում, որ, իրոք, ՀԱՊԿ-ը պետք է ավելի ակտիվ լինի Հայաստանի սահմանները պաշտպանելու հարցում: 

– Նախ՝ Փաշինյանի դերի մասին ՀԱՊԿ-ում: Նա ֆորմալ առումով ղեկավարել է, չէ՞, Հավաքական անվտանգության կազմակերպության ուժերը հունվարին՝ Ղազախստանի իրադարձությունների ժամանակ: Հետեւապես, նա կիսել է պատասխանատվությունը ՀԱՊԿ-ի հետ: Իսկ եթե նա ՀԱՊԿ մյուս անդամների հետ կիսել է պատասխանատվությունը, հետեւապես, նա պետք է մեղադրի ոչ թե ՀԱՊԿ-ին, այլ նաեւ ինքն իրեն: Բայց ես չեմ նկատում, որ նա ինքն իրեն էլ մեղադրի:

– Չէ՞ որ նա ասում է՝ կներեք, ես մեղավոր եմ, մեր ԶՈւ-ն սխալն էր: 

– Չէ, ես նկատի ունեմ ՀԱՊԿ-ի հարցում, քննադատելով այս կազմակերպությանը՝ ինքն իրեն էլ պետք է քննադատի:

– Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը չպետք է համարձակվի նոր սպառազինություն ձեռք բերել: Հասկանալի է՝ նկատի ունի Ռուսաստանին, որը մեր հիմնական մատակարարն է: Ինչպե՞ս են Ռուսաստանում վերաբերվում այս ակնարկներին, սպառնալիքներին:  

– Նման ակնարկները պետք է ուղղակի չլսելու տալ, որովհետեւ ցանկացած կոմպետենտ մարդ գիտի, որ սպառազինությունը Հայաստան է գնում ՀԱՊԿ արտոնյալ գներով, ոչ թե շուկայական, ուստի դրա քանակը կարող է լինել շատ մեծ:

 

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930