Վերջին իրադարձություններն արցախցիներին դրդել են ինքնապաշտպանական միջոցառումների։ Մի քանի շաբաթ է՝ արցախցի տղամարդիկ ջոկատներ են կազմում եւ հերթափոխով հսկում սահմանները։ Արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց այս տեղեկությունը․
«Այո, ստեղծվել են, եւ գիտե՞ք ինչու, ինչո՞ւ 30 տարի նման բան չկար, 16-ին ինչո՞ւ չկար, որովհետեւ այն ժամանակ յուրաքանչյուր արցախցի գիտեր, որ կա ՀՀ իշխանություն, որն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Իսկ հիմա արցախցին հասկանում է, որ ինքն է իր անվտանգության երաշխավորը՝ իհարկե, մեր բարեկամ ռուս խաղաղապահների հետ․․․»։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում