Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հավանություն է տվել Միհրան Պողոսյանի քեռու ընկերության ծրագրին․ «Ժողովուրդ»

Ապրիլ 16,2022 11:03

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց «Ասկե գրուպ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրին: Նշենք, որ ընկերությունը զբաղվում է պողպատե ամրանների և պողպատե մանրեցման գնդերի արտադրությամբ Չարենցավան քաղաքում։ Ընկերությունը հանդիսանում է հայկական խոշոր պողպատաձուլական ձեռնարկությունը:

Այս պտմության մեջ ուշագրավը ոչ թե այն է, որ Կառավարությունը որևէ ծրագիր է հավանության արժանացրել, այլ այն փաստը, որ «Ասկե գրուպ»-ը պատկանում է Միշա Հարությունյանին: Նա ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռին է, այսպես ասած՝ նախկին իշխանության հենասյուններից մեկը: Հարությունյանը խոշոր գործարար է, նրան են պատկանում ոչ միայն «Ասկե գրուպ»-ը, այլև «Միկմետալ» ընկերությունը, «Երազ» բիզնես կենտրոնն ու «Երազ» բնակելի թաղամասը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությանը ներկայացրած գործարար ծրագրի համաձայն՝ աշխատանքները մեկնարկելու են 2022 թվականից, և նոր արտադրամասերը կհանձնվեն շահագործման արդեն 2023 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 7 մլրդ դրամի կապիտալ ներդրում և մինչև 2027 թվականը ստեղծել 293 նոր աշխատատեղ։ Փաստորեն, նախկիններին ներող Նիկոլ Փաշինյանն օգտվում է նույն նախկինների, իր խոսքով ասած, թալանչիների ծառայություններից: Համաձայնեք՝ Փաշինյանը շատ սկզբունքային է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930