Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է «միջազգային հանրությունը»

Ապրիլ 16,2022 10:00

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պնդում էր, որ ապրիլի 13-ի իր հայտնի ելույթում վարչապետ Փաշինյանը չի խոսել Արցախի կարգավիճակի մասին: Իհարկե, ընկալման խնդիր է:

Կարծում եմ, որ հենց կարգավիճակի մասին է վարչապետի հետեւյալ ձեւակերպումը. «Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք ձեր սահմանած նշաձողը Արցախի հարցում, եւ դուք կունենաք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա»: Հասարակ տրամաբանությունը թույլ է տալիս գալ եզրակացության, որ «մեր նշաձողը» Արցախի անկախությունն է, իսկ «միջազգային հանրություն» անհասկանալի կառույցը մեզ ասում է, որ մենք պետք է այդ նշաձողն իջեցնենք, այսինքն՝ Արցախի անկախությունից հրաժարվենք եւ համաձայնենք, որ այն ինչ-որ մի կարգավիճակում լինի Ադրբեջանի կազմում:

Ի տարբերություն խորհրդարանական ընդդիմության եւ նրա կողմնակիցների՝ ես կարծում եմ, որ բանակցություններում Արցախի անկախությունը՝ որպես նախապայման հռչակելն իրատեսական չէ: Ինձ թվում է, որ հիմա նպատակ պետք է դրվի կնքել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր», որտեղ կլինի մոտավորապես այսպիսի ձեւակերպում. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կդառնա հետագա բանակցությունների առարկա»:

Սակայն ես կասկածում եմ, որ ընդհանրապես մոտ ժամանակներս հնարավոր լինի նման համաձայնագիր ստորագրել: Եվ խոչընդոտն այն է, որ «միջազգային հանրություն» ընդհանրապես գոյություն չունի, մանավանդ՝ հիմա: Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը «միջազգային հանրությո՞ւն» են: Ըստ երեւույթին, այս համատեքստում՝ ոչ: Խոսելով այդ «հանրության» մասին՝ Փաշինյանը նկատի ունի Միացյալ Նահանգները եւ ԵՄ-ն: Հետեւաբար, եթե ավելի կոնկրետացնենք վարչապետի խոսքերը, ապա նա հայտնում է, որ Էնթոնի Բլինքենն ու Շարլ Միշելն են մեզ հորդորում «իջեցնել նշաձողը», եւ այդ հարցում նրանց դիրքորոշումը «կոնսոլիդացված է»: Բայց երբ ինչ-որ մեկը ինչ-որ բան է «հորդորում», պետք է պատասխանել երկու հարցի.

1/ որքանո՞վ է նա անկեղծ իր «հորդորներում»,

2/ ինչպիսի՞ լծակներ ունի նա՝ իր «հորդորներին» տեր կանգնելու:

Առաջին հարցին պատասխանելու համար բավականաչափ տեղեկություններ չունեմ, իսկ երկրորդի մասին հաստատ կարող եմ ասել, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն չունեն ո՛չ բավականաչափ շահագրգռվածություն, ոչ էլ՝ միջոցներ՝ որեւէ ընթացք երաշխավորելու համար:

Այդ միջոցներն ունի միայն Ռուսաստանը, որը, սակայն, Արեւմուտքի հետ ամենեւին էլ «կոնսոլիդացված» չէ: Ճիշտ հակառակը՝ «կռված է»: Ռուսաստանի պաշտոնատար անձինք ասում են, որ նույնպես շահագրգռված են խաղաղ պայմանագրի մեջ: Բայց այդ երկրում կա մի «դաս», որի ներկայացուցիչները ներկայանում են որպես «քաղաքագետ», բայց իրականում Կրեմլի «քրմերն են», նրանց պարտականությունն է՝ փորձել տեղեկություն ստանալ, թե ինչ է այս կամ այն խնդրի մասին մտածում Պուտինը կամ, ծայրահեղ դեպքում, կռահել «ցարի» մտքերը ու հետո շարադրել իրենց իմացածը: Եվ հիմա այդ մարդիկ իրենց խորը դժգոհությունն են հայտնում Փաշինյանի եւ արեւմտյան լիդերների Արցախի հարցով շփումներից:

Այնպես որ՝ շատ հավանական է, որ այդ գործընթացը հանգեցնի ոչ թե «խաղաղության պայմանագրի», այլ՝ ճիշտ հակառակը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ժողովրդավարությունը ընդամենը գործիք է, ստրուկի ձեռքում այդ ժողովրդավարությունը ընտրություն է վատի ու վատագույնի միջեւ, ազնվականի ձեռքում ժողովրդավարությունը ընտրություն է լավի ու լավագույնի ձեռքում, սա ստրուկի եւ ազնվականի ձեւակերպումն է՝ ստրուկը լավի ու լավագույնի միջեւ ընտրության հնարավորություն չունի, լինի դա ժողովրդավարություն թե ավտոմեքենա, իսկ ազնվականի կենսակերպը միշտ լավի ու լավագույնի ընտրության միջեւ է՝ լինի դա ժողովրդավարություն թե ավտոմեքենա: Մեր ազնվական խավը պետք է մեր ստրուկ խավին որպես ազնվական դաստիարակի, որ մեր մեջ ստրուկ՝ աղքատ, դժբախտ կամ վախկոտ խավը վերածվի ազնվականի՝ հարուստ, երջանիկ եւ ոգեղեն խավի: Ազնվականներ բոլոր ժողովուրդների, միացեք եւ կրթեք ու դաստիարակեք ձեր ժողովուրդների թշվառ խավին:

    • Լավատես says:

      Մենք էն մազոխիստների նման ամեն անգամ ասում ենք իբր պարտվեցինք, ինձ համար նման պարտությունը գերադասելի է, քան այդ անհասկանալի երեւույթի համար հաղթանակը, մի հատ պատկերացնենք, թե ռուսաստանը հայաստանին ասում է’ մենք մի ժողովուրդ, բայց երկու պետություն ենք ու օգնում է մեզ հաղթել մերձկասպյան քոչվոր ժողովուրդին, մի՞թե դա մեզ պալոժ կլիներ, մենք թքած կունենայինք նման հաղթանակի վրա, լավ է պարտվեինք մեր դեբիլների պատճառով. մենք դեռ լտպի ժամանակ պետք է պարտվեինք, պարզապես այն ժամանակ կանոնավոր բանակ չունեինք, որ ենթարկվեր լտպի հրամաններին, իսկ քսան քսանին արդեն ունեինք կանոնավոր բանակ’ հրաման կատարող բանակ: Մեր խնդիրը’ որտեղի՞ց են էդ ոչլոտները մեր մեջ եւ հենց այդ գեղցիներն են դառնում հրամանատար, մեր գյուղերը հիմնականում հանճարներ են ծնում’ թումանյաններ ու կոմիտասներ, որտեղի՞ց են այս անշնորհք երեւույթները մեր բարձր պաշտոններում, հա, ինձ էլ նշանակեն այդ բարձր պաշտոններին, էդ գեղցիների նման մի երեւույթ էլ ես կլինեի, բայց ես երբեք չեմ համաձայնվի նման պաշտոնների, որովհետեւ խիղճ ու պատասխանատվության զգացում ունեմ, գեղցին նա է, ով այդ խիղճն ու պատասխանատվությունն իր ազգի հանդեպ չունի: Մեր դժբախտությունը գեղցիները չեն, այլ այն մասնագետները, որոնց դավաճանական համեստության պատճառով նրանց չենք տեսնում բարձր պաշտոններում: Մեր հայ շուստրիներ ջան, եթե գիտակցում եք, որ մեր խնդիրը մեր համեստ մասնագետներին իշխանության բերելու մեջ է, գո՛րծ արեք, մեր գյուղերում ու քաղաքներում լիքը հանճարներ ունենք, մենք հայերով դրա պակասը չունենք, ստիպեք էդ հանճարներին իշխանության ղեկն իրենց ձեռքը վերցնեն: Հայ շուսրտիներ ջան, օգնեք հայերին ոտքի կանգնեն, մյուս ազգերն էլ’ լինեն բարեկամ թե չարեկամ, էլի ձեր հույսին են: Խածիմ կակ վ Արմենիի, մեր իսկական հայերի ՑՏ:

  2. Անուշ Կարապետյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան,
    Ադրբեջանը առաջադրել է 5 նախապայման, որոնց ընդունումը բացառում է Ձեր առաջարկն առ այն,որ
    (մեջբերում եմ )
    ” հիմա նպատակ պետք է դրվի կնքել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր», որտեղ կլինի մոտավորապես այսպիսի ձեւակերպում. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կդառնա հետագա բանակցությունների առարկա։””

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Նիկոլի «միջազգային հանրությունը» Թուրքիան ու Ադրբեջանն են՝ ինչպես իրավացիորեն նկատել է Անդրանիկ Թեւանյանը: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ոչ մի պաշտոնական անձ «նշաձող իջեցնելու» մասին որեւէ հայտարարություն չի արել. դա միայն ալեիւի ու էրդողանի պահանջն է, որը հպարտորեն հանձն է առել իրականացնել իրենց հլու կամակատարը: Հենց այս «միջազգային հանրությունից» է մեր ազգակործան պատուհասը պարբերաբար ստանում իր «դրական ազդակները» եւ հետագա համատեղ գործողությունների պլանները:

    Հիմա կիրթ ու կառուցողական յոլդաշները ինչ-որ բանից անհանգստացած՝ շտապեցնում են իրենց դրածոյին բացելու «խաղաղության դարաշրջանը»: Արագի մեջ կամ ավելի ճիշտ՝ թաթարյախի պետք է խաղաղության ղազագիրը ստորագրվի, որ գռզոներն ու բլեյաններն իրենց վերջապես երջանիկ զգան. այլեւս չկա էդ գլխացավանք Արցախը, էն ժայռոտ ամայի Սյունիքը այլեւս ողջույն չի հղի, դե ռուսներին էլ վռնդել են արդեն ամբողջ Հայաստանից, ու թրքահպատակներ զանգվածները կարող են հանգիստ վայելել թուրքի յաթաղանը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930