Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախյան երկրորդ շարժում սկսել․ «Ազգ»

Ապրիլ 16,2022 09:40

Նիկոլ Փաշինյանին թերեւս մեկ բանի համար կարելի է շնորհակալություն հայտնել՝ մեր նկարագիրը լավագույնս տալու ու յուրքանչյուրիս առջեւ մի մե՜ծ հայելի դնելու եւ ասելու. «Նայեք, սա եք դուք»։ Օրհասական այս պահին, երբ արդեն ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ Հայաստանի մյուս բոլոր ղեկավարների պոստֆակտում արած մեղայականները կամ հրապարակված փաստաթղթերը նշանակություն չունեն, երկյուղածությամբ, բայցեւ հուսավառ սպասում եմ, թե հայտնվելու է մեկն ու մեզ ցույց տա հայրենիքը փրկելու ճանապարհը։

Իհարկե, «Հայրենիքի փրկության շարժման» մասին չէ խոսքը, որ մեկ տարի առաջ երեւանյան փողոցներում ճանաչողական զբոսանք կատարելուց հետո իր առաքելություն ավարտված համարեց։ Դաշնակցականների, հանրապետականների կամ ՀՀ 2-րդ նախագահ Քոչարյանին սատարողների մեջ էլ պետք չէ փնտրել մերօրյա փրկչին։ Արտախորհրդարանական ուժերի մասին, որ հիմնականում կա՛մ Փաշինյանի, կա՛մ ընդդիմադիրների արբանյակներն են, մտորելն իսկ զուր բան է։ Հետեւաբար՝ ի՞նչ անել կամ ո՞ւմ սպասել, ավելի ճիշտ՝ ո՞ւմ փնտրել իրար ատող ու չհանդուրժող հասարակության մեջ։ Պատմությունը վկայում է՝ հիմնախնդիրների լուծումը միշտ էլ որակյալ փոքրամասնությունն է հանձն առնում, ու երբ արդեն ուղենշվում է հաջողության հասնելու գրավականը, մեծամասնությունը գնում, կանգնում է այն փոքրամասնության կողքին, որին ամենատարբեր որակումներն է տվել։ Մեկ բան նույնպես հստակ է՝ մարդիկ վճռական մարդու, ոչ թե օդը թրատող ճառասացի են ուզում տեսնել։

Հարցի պատասխանը, թե ո՞ւմ կամ ինչի՞ սպասել, ըստ իս՝ Արցախյան երկրորդ շարժում սկսելու մեջ է։ Հայաստանը՝ որպես պետություն, ձեւավորվել ու անկախացել է Ղարաբաղյան շարժմամբ, Արցախի ազատագրումն է Հայաստանին Հանրապետություն դարձրել, ուստի այս պահին ո՛չ խոսելու, ո՛չ դրոշներ դնելու ժամանակն է։

Հավատացեք, անգամ Արցախ գնալու մասին հայտարարելու ու այդպես էլ տեղ չհասնելու ժամանակն է։ Գործելու, ավելին՝ Երեւանից գործելու ժամանակն է։ Եթե ընդդիմադիր դաշտը վստահ է, որ Հայաստանի ու Արցախի լինելիությունն ուղղակիորեն կապված է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից զրկելու հետ, ապա բոլորը, մի կողմ դնլով բոլոր տեսակի գժտություններն ու տարաձայնությունները, գաղափարական տարաձայնություններն ու համակրանքը, պետք է միավորվեն ու գործեն արագ, անվրեպ, խիզախորեն ու հստակ։ Իսկ բոլոր այն ուժերն ու առհասարակ մարդիկ, որ վստահ են, թե մեր հարցերը այլ պետությունները (ենթադրենք) Ռուսաստանը պետք է լուծի, ապա պետք է հաշվի առնեն նաեւ, որ հարեւան, բարեկամ (բայց օտար) պետությունները հետագայում մեր երկրում տիրոջ իրավունքով են շարժվելու ու գործելու։

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930