Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբայրը՝ Արման Բաղդասարյանը, որը Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է, քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դուրս է գալիս ՔՊ-ի շարքերից, վայր է դնում նաև ավագանու իր մանդատը։
Նա հրապարակել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանին ու Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին հղված իր դիմումները։ Թե որն է պատճառը, Արման Բաղդասարյանը չի մանրամասնել։
Արման Բաղդասարյանի կինը՝ Անի Քոչարյանը, որը զբաղեցնում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժ/պ-ի պաշտոնը, գրեթե միաժամանակ գրառում է կատարել՝ հայտնելով, որ ապրիլի 15-ից սեփական դիմումի համաձայն այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը։
Թե ինչու, կփորձենք պարզաբանումներ ստանալ նրանցից։
Կարդացեք նաև
Նշենք, որ Արման Բաղդասարյանը՝ որպես ավագանու անդամ, վերջին շրջանում աչքի էր ընկել մեծ ակտիվությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարը՝ Անի Քոչարյանի ֆեյսբուքյան էջից