Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այդ տարիքային խմբի Հայաստանի հավաքականը ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ հաջող է մեկնարկել:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մեր թիմի երեք անդամներ արդեն մեկնարկել են հաղթանակով: Առավոտյան մրցահերթում 63,5 կգ քաշային կարգում Արթուր Մկրտչյանը հաղթել է ուկրաինացի մրցակցին, 86 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը պարտության է մատնել չեխ բռնցքամարտիկին, իսկ երեկոյան մրցահերում Էրիկ Իսրայելյանը 60 կգ քաշային կարգում առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել գերմանացի մարզիկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ