Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջամիտ կասկած ունեմ, որ իշխող ուժի համար կարեւորը իշխանությունն է, փողը եւ տվյալ պահի անձնական շահը». Գառնիկ Իսագուլյան

Ապրիլ 15,2022 23:15

«Ազգային անվտանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Գառնիկ Իսագուլյանը վերջին մեկ-երկու օրերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական պատգամավորների՝ Արցախի կարգավիճակի եւ հետագա ճակատագրի մասին արած հայտարարությունների ու ելույթների առիթով այսօր «Հայելի» ակումբում իմքայլական ամենաակտիվ պատգամավորներից մի քանիսին հիշեցրեց իրենց անցած ճանապարհն ու կենսագրությունը, թե ինչպես են  քաղաքական ճամբարներ փոխել, նախկինների օրոք պաշտոններ ու դիրք զբաղեցրել բոլոր հետեւանքներով, իսկ հիմա  էլ հաջողությամբ համալրել են իմքայլականների շարքերը:

«Բայց իմ ցավը դա չէ: Իմ ցավն այն է, որ մարդիկ գնացել ու նրանց ձայն են տվել: Որեւէ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով, որպեսզի վրաս նոր քրեական գործ չհարուցեն, հաղորդում չեմ տալիս, այլ, հիմա հաճախ կիրառվող տերմիններ  օգտագործելով՝ անհասցե ասում եմ. ողջամիտ կասկած ունեմ, որ ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների, կառավարության անդամների համար կարեւորը իշխանությունն է, փողը, այդ պահի իրենց անձնական շահը, որի համար կծախեն ամեն ինչ:

Ասում է՝ միջազգային հանրություն: Ես, լինելով նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, ժամանակին պատիվ ունեցել եմ ինչ-որ փաստաթղթեր տեսնել:  Այդ ո՞ր փաստաթղթերն են, ո՞ր միջազգային հանրությունն է իրեն ասել՝ իջեցրու Արցախի կարգավիճակի նշաձողը: Միջազգային հանրությունն իր համար Ալիեւն է՞: Կրկնում եմ, ինձ ցավ է պատճառում այն միտքը, թե ո՞նց են հիմա Հայաստանում հայերը իրենց տանը հանգիստ քնում: Իմ համար շատ ծանր է, որ հիմա չեմ կարողանում Արցախ գնալ: Դատարանն արգելել է Հայաստանից բացակայել: Երկու նիստ է՝ հարց եմ բարձրացնում, որ ինձ Արցախ գնալ թույլատրվի, դատախազը չի բարեհաճում գալ դատական նիստի, որպեսզի դատարանը թույլ տա»,-ասաց Գառնիկ Իսագուլյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930