Բոլորովին էլ գաղտնիք չէ, որ հանրապետության երրորդ քաղաք Վանաձորի փողոցները, մեղմ ասած, անմխիթար վիճակում են գտնվում։
Քաղաքի հատկապես ծայրամասային փողոցներով երթեւեկելուց հետո, անհնար է, որ մեքենայի հետ որեւէ խնդիր չառաջանա։ Վարորդները հաճախ են դժգոհում ստեղծված իրավիճակից, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Վիճակը փոքր-ինչ բարվոք է կենտրոնական փողոցներում։
Թե ե՞րբ Վանաձորն ի վերջո կունենա բարեկարգ ճանապարհ, դեռեւս հայտնի չէ։
Կարդացեք նաև
Սակայն,մինչ այդ հայտնի է, որ վաղը՝ ապրիլի 16-ին ,Վանաձոր է այցելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այցի նպատակը դեռեւս հստակ չէ, սակայն մի քանի հանգամանքներ են շոշափվում, որոնց համար կառավարության ղեկավարը գալիս է Վանաձոր:
Իսկ այն ճանապարհներով, որտեղով ենթադրաբար անցնելու է վարչապետը, այսօր օրվա երկրորդ կեսին փոքր-ինչ փոսալցման աշխատանքներ էին կատարվում։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ