Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը ֆռացրեց, իրական պատասխանատվությունն իր վրա չվերցրեց․ Րաֆֆի Հովհաննիսյան. «Ա1+»

Ապրիլ 15,2022 21:44

«Վաղը «ժառանգություն» կուսակցությունը նիստ կգումարի և կքննարկի իրավիճակը։ Առանց կուսակցականացնելու կդառնանք Հայաստանի հանրապետության  փրկության համաժողովրդական շարժման մի մասնիկը։ ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն է նժարի վրա դրված։ Շատ նուրբ, փխրուն իրավիճակ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա գտնում է, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին պետք է շատ զգուշորեն մոտենալ, և չպետք է շտապել։ Ասում է, նաև չպետք է ընդունել Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը։ «Եվ երկրորդը՝ Արցախի հարցը պետք է տարանջատված լինի Հայաստան-Ադրբեջան բանակցություններից ու լուծվի առանձին։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթին, որտեղ նա իրեն մեղավոր է համարում Արցախին վերաբերող որոշ հարցերում, ասում է՝ վարչապետը «ֆռացրեց, չվերցրեց իրական պատասխանատվությունն իր վրա»։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական բանակցություններին, «Ժառանգության» ղեկավարը գտնում է, որ այդ գործընթացն առանց նախապայմանների չէ։ «Առանց նախապայմանների կարգավորումը, եթե պիտի տեղի ունենար, արդեն, մինչև հիմա տեղի ունեցած կլիներ։ Պարզ է, որ հիմա ինչ-որ պայման կա՝ հայ-ադրբեջանական հարաբերություններ, Արցախի հարց։ Ինչ-որ պայման մտել է։ Եվ եթե պայման կա, պետք է մենք էլ մերը դնենք»,- հավելեց Ր․Հովհաննիսյանը։

Ր․Հովհաննիսյանը խոսեց նաև իշխանությունների տված խոստումներին ու դրանց չիրականացմանը․ «Իշխանությունն ավելի թանկ դարձավ, քան, թե արդարությունը»։

Մանրամասները՝   տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930