Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում բոլոր դերակատարներին առաջնորդվել երեխայի լավագույն շահով». ՄԻՊ աշխատակազմ

Ապրիլ 15,2022 21:33

Aravot.am-ը հարցում էր ուղարկել ՄԻՊ գրասենյակ, հետաքրքրվել էինք՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հետեւում է Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցում կատարվող գործընթացներին, որտեղ կրքերը չեն հանդարտվում։ Ապրիլի 14-ին՝ տնօրենի ընտրության օրն էլ, ըստ ծնողների, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանի հրամանով փակվել են դպրոցի դռները այդպիսով խոչընդոտելով աշակերտների մուտքն ու ելքը դպրոց։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 14-ից սկսած մշտադիտարկել է «Երևանի Ա. Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվող տնօրենի ընտրության գործընթացով պայմանավորված  ծավալվող իրադարձությունները։ Պաշտպանի աշխատակազմ ներկայացվել են նաև բանավոր բողոքներ, որոնք հիմնականում վերաբերել են դպրոցում սովորող աշակերտների ազատ տեղաշարժի, քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցչի կողմից երեխաների հետ անհարգալից խոսելու, հոգեբանական ճնշում գործադրելու ենթադրյալ դեպքի, ինչպես նաև ծնողների իրավունքների ենթադրյալ խախտումներին: Ստացված բողոքներով կատարվել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, պարզաբանումներ պահանջվել իրավասու պետական մարմիններից, ինչպես նաև հեռախոսազրույցներ են տեղի ունեցել երեխաների ծնողների, այդ թվում՝ ծնողական կոմիտեի ներկայացուցիչ ծնողների ու դպրոցի անձնակազմի պատասխանատու ներկայացուցիչների հետ:

Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարի կողմից պարզաբանվել է Պաշտպանի ներկայացուցիչներին, որ ծնողների կողմից մատնանշված «քաղաքապետարանի աշխատակիցը», որն երեխաների հետ անհարգալից է խոսել, քաղաքապետարանի ներկայացուցիչ չէ, այլ ավագանու անդամ:

Պաշտպանի աշխատակազմի կողմից ծնողներին պարզաբանվել է «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ նախատեսված իրավական կարգավորումները, մասնավորապես, ընտրության արդյունքների բողոքարկման հնարավոր եղանակները: Ինչ վերաբերվում է երեխաների իրավունքների խախտման ենթադրյալ դեպքերին, ապա բարձրացված խնդիրների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմը լրացուցիչ պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից, որոնք ստանալուց հետո, դրանք կուսումնասիրվեն ձեռքբերված փաստական հանգամանքների, տեղեկությունների և գործող իրավական կարգավորումների համադրմամբ և արդյունքներով պայմանավորված Պաշտպանի իրավասության շրջանակում  կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Օգտվելով հնարավորությունից՝ կոչ ենք անում բոլոր դերակատարներին առաջնորդվել երեխայի լավագույն շահով, որպես երեխայի իրավունքների երաշխավորման կարևորագույն սկզբունք և դպրոցի կառավարման ու կազմակերպական այլ գործընթացներում չանտեսել երեխայի մասնակցության իրավունքը»,-ասված է ՄԻՊ աշխատակազմից ստացված մեկնաբանության մեջ։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930