Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն

Ապրիլ 15,2022 20:30

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022թ. ապրիլի 15-ին Մոսկվայում  տեղի ունեցած ԵԱՏՄ հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ սահմանվել է ՀՀ ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 0405 10 1100 և 0405 10 1900 ծածկագրերին դասակարգվող բնական սերուցքային կարագի՝ 1500 տոննայի համար սակագնային արտոնություն։

Սակագնային արտոնությունը տրամադրվում է ՀՀ մաքսային մարմնի գյուղատնտեսության ոլորտի իրավասու մարմնի կողմից ներկայացվող համապատասխան փաստաթղթի հիման վրա։ Արտոնությունը կիրառելի է 28.03.2022 -30.09.2022 թթ. միջակայքում` մաքսային մարմինների կողմից գրանցված հայտարարագրերի նկատմամբ:

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930