Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի միջուկային սպառնալիքներին չի կարելի վերաբերվել անլուրջ կերպով. ԿՀՎ-ի ղեկավար. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 15,2022 19:40

«Ամերիկայի ձայն». Ուկրաինայում մարտավարական կամ փոքր հզորության միջուկային զենք կիրառելու մասին Ռուսաստանի սպառնալիքը չի կարող արժանանալ անտարբերության: Այս մասին հինգշաբթի օրը Ջորջիայի տեխնոլոգիական հաստատությունում ունեցած ելույթում ասել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, սակայն նշել նաեւ, որ հետախուզական վարչությունը չունի Մոսկվայի նման ծրագրի մասին ապացույցներ:

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, Վլադիմիր Պուտինի մերձավոր Դմիտրի Մեդվեդևն այսօր կեսօրին զգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ Մոսկվան միջուկային զենք և հիպերձայնային հրթիռներ կտեղակայի Կալինինգրադում, եթե Շվեդիան եւ Ֆինլանդիան միանան Հյուսիսատլանտյան դաշինքին:

ԿՀՎ-ի տնօրենը խոսել է Պուտինի «հնարավոր անխոհեմության» և ձախողումների մասին, ում ուժերը մեծ կորուստներ են կրել, ու Կիևը գրավելու անհաջող փորձից հետո` նահանջել Հյուսիսային Ուկրաինայի մի քանի շրջաններից: Այդ պատճառներով «մեզնից ոչ ոք չի կարող անլուրջ վերաբերվել մարտավարական կամ փոքր հզորության միջուկային զենքի պոտենցիալ օգտագործման սպառնալիքին», – ասել է Բերնսը:

‘’Այնուամենայնիվ, չնայած Կրեմլի հռետորական հայտարարություններին, մենք զորքերի նման տեղակայման գործնական ապացույցներ չենք արձանագրել’’, ավելացրել է ԿՀՎ-ի ղեկավարը:

Փորձագետների կարծիքով՝ ռուսական բանակն իր զինանոցում ունի մարտավարական և փոքր հզորության միջուկային մոտավորապես 2000 զենք։

Բերնսը, պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչն է դրդել Պուտինին պատերազմել Ուկրաինայի դեմ, ասել է. ‘’Պուտինը կարծում էր, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները չափազանց զբաղված են իրենց ներքին խնդիրներով: Ռուսաստանի ղեկավարությունը նաեւ հույսեր էր կապում Ռուսաստանի պատժամիջոցներից պաշտպանված արժութային պահուստների հետ’’։

«Պուտինը սխալվեց այդ կետերից յուրաքանչյուրում», – ասել է Բերնսը:

Ռուսաստանի ղեկավարը, հավանաբար, տոգորված վրդովմունքի, չիրականացված փառասիրության և անապահովության զգացումներով, տեսավ, որ «Ուկրաինայի կողմնորոշումը ձևավորելու պատուհանը» փակվում է, և որ հարևան երկիրը որոշել է միանալ արևմտյան ուժերին։ Բերնսը Պուտինին անվանել է «վրեժի առաքյալ»։

ԱՄՆ-ի հետախուզությունը կենսական նշանակություն է ունեցել ռուսական ուժերի դեմ ուկրաինական բանակի մղած պայքարում, ասել է ԿՀՎ-ի տնօրեն, նախկինում Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան Ուիլյամ Բերնսը:

 

Հոդվածը կազմված է «Ռոյթերս» գործակալությունից ստացված լուրերի հիման վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930