Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեկվանից սկսած՝ Նիկոլ Փաշինյանն այլեւս իշխանություն չէ». Ավետիք Չալաբյան

Ապրիլ 15,2022 18:25

«Ես կարծում եմ, որ երեկվանից սկսած, Փաշինյանն այլեւս իշխանություն չէ: Ֆորմալ է իշխանություն: Նա արդեն ստացավ առաջին դեղին քարտը՝ Արցախի Ազգային ժողովից: Անվստահության հստակ ուղերձ ստացավ: Մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ դելեգիմիզացնել Փաշինյանի իշխանությունն՝ իրավական մեթոդներով: Օրինակ, խորհրդարանական ընդդիմությունը պետք է սկսի նրանից, որ անվստահության քվեով մտնեք: Մի քանի փուլային իտեռացիաներից հետո, Փաշինյանի իշխանությունը կփլվի»,- այսօր, «Հայկական օրակարգ» շարքի՝ «Ինչպե՞ս Հայաստանին տալ զարգացման նոր հույս եւ հեռանկար» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա վստահ է, որ Փաշինյանի իշխանությունը երկրի ներսում այլեւս աջակցություն չունի եւ մարդիկ լսելով նրա վերջին երկու օրերի ինքնախոստավանական զեղումները, որ ինքը հանձնել է Շուշին, մարդկանց տարել է կոտորածի, որ այլեւս ոչ մի հնարավորություն չունենք, բացի այսպես կոչված, խաղաղության գնալուց, մարդիկ համատարած հիասթափության մեջ են եւ հասկանում են, որ Փաշինյանը, վերջին 30 տարվա պատմության մեծագույն խաբեությունն էր: Ավետիք Չալաբյանը վստահ է, որ այդ խաբեությունը նրան չեն ներելու, մնացյալն, ընդամենը ժամանակի հարց է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930