Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ, բութ, որպես լրագրող, ես չեմ ցանկանում պատասխանել ձեր, բութ, տրված հարցին»․ նախարարը՝ լրագրողին

Ապրիլ 15,2022 18:05

Այսօր կառավարության նիստից հետո կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հրաժարվեց կոնկրետ լրատվամիջոցի կոնկրետ լրագրողի հարցերին պատասխանել։ Նախարարն իր մերժումը հեգնական երանգներով ներկայացրեց։

«Հրապարակի» լրագրող Վահե Մակարյանը նախարարից փորձեց հետաքրքրվել, թե նախարարը, որպես իշխող ուժի եւ կառավարության թիմի անդամ, Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելույթներից հետո ինչ եզրահանգման եկավ։

Վահե Մակարյան-Ես մի հարց եմ ուզում ուղղել ձեզ, որպես այս քաղաքական թիմի անդամ եւ կառավարության անդամ։

Վահրամ Դումանյան-Որպես դո՞ւք եք այս քաղաքական թիմի անդամ, թե՞ ես։

Վ․Մ․-Դուք:

Վ․Դ․- Հա, ինձ՝ որպես քաղաքական թիմի անդամ։ Դուք ասացիք՝ ես ձեզ ուզում եմ հարց ուղղել՝ որպես քաղաքական թիմի անդամ։

Լրագրողը հարցը կրկնեց եւ այն ձեւակերպեց կետադրական նշանները բարձրաձայն արտասանելով՝ ձեզ, բութ, որպես․․․

Նախարարն էլ շարունակեց՝ ուրեմն ճիշտ ձեւակերպեք, այսուհետ բութն ու ստորակետը բարձրաձայն կասեք։ Լրագրողն էլ մասամբ այդպես վարվեց, ու հարց ուղղեց՝ արդյոք Փաշինյանը պատրաստվում է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Լրագրողի հարցն ամբողջությամբ չենք ներկայացնում։ Սակայն նախարարը այն մինչեւ վերջ լսելուց հետո, պատասխանեց․ «Ձեզ, բութ, որպես լրագրող, ես չեմ ցանկանում պատասխանել ձեր, բութ, տրված հարցին»։

Կառավարության նախորդ նիստից հետո էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն է հրաժարվել նույն լրագրողի հարցերին պատասխանել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930