Ապրիլի 15-ին Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին, հաղորդում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, առաջին հերթին փետրվարի 22-ին կնքված Դաշնակցային գործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման համատեքստում:
Շոշափվել են նաև տարածաշրջանային խնդիրների մի շարք ասպեկտներ, որոնք վերաբերում են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի ու նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ