Լրահոս
Օրվա լրահոսը

Վարել Արցախի անվտանգության և հայկականության ապահովման իրատեսական քաղաքականություն. ԱԺԲ

Ապրիլ 15,2022 17:15

Ազգային-ժողովրդավարական բևեռը որպես դրական քայլ է գնահատում Արցախի Ազգային ժողովի 2022 թ. ապրիլի 14-ի հայտարարությամբ դրսևորած միասնական ընդվզումը վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի արտահայտած հակահայ դիրքորոշումների նկատմամբ, որոնց միակ իրական նպատակն այդ մարդու՝ նույնիսկ Արցախն ու ամբողջ Հայաստանի Հանրապետությունը զոհաբերելու գնով աթոռը պահելու մոլագար նկրտումն է:

Միևնույն ժամանակ, հույժ կարևոր ենք համարում ընդգծել, որ թե պատերազմը և թե պատերազմի կապիտուլյացիոն արդյունքը, ինչպես նաև դրա շարունակվող ընթացքն ունեն մեկ հիմնական պատճառ՝ տարիներ շարունակ մեր ներկայացրած վերամիավորման փոխարեն այսպես կոչված անկախ Արցախի արհեստական, անիրագործելի և միայն ռուս-թուրք-ադրբեջանական շահերին ծառայող ռազմավարությանը հետևելը:

Եթե իրապես առկա է Արցախի և ամբողջ Հայաստանի Հանրապետության ապագայի վրա տապանաքար դնելու ճանապարհն ընտրած մոլագարի ձեռքը բռնելու ցանկություն և կամք, ապա անհրաժեշտ է.

1) Վերադառնալ 1988-ի ոգուն ու համատեքստին և որդեգրել Արցախը որպես Հայաստանի Հանրապետության մաս ամրագրող իրավական հիմքերից բխող ազգային ռազմավարություն: Այդ իրավական հիմքերն են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշած՝ Ազգերի լիգայի Հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի Զեկույց-առաջարկը, ինչպես նաև Արցախը Հայաստանին վերամիավորելու վերաբերյալ ՀՀ Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի համատեղ որոշումը:

2) Նշված համատեքստում վարել Արցախի անվտանգության և հայկականության ապահովման իրատեսական քաղաքականություն՝ ներկա փուլում Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ակտիվ աշխատանքի միջոցով Արցախի օտարման գործընթացը խափանելու և Արցախում միջազգային խաղաղապահներ տեղակայելու նպատակներով:

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930