Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 15-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը:
Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-20-ին Ռուսաստան կատարվելիք այցին, այդ թվում` երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը:
Նախարարները կարծիքներ են փոխանակել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններին՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման և սահմանազատման շեշտադրմամբ: Շոշափվել են Երևանի և Բաքվի միջև Ռուսաստանի միջնորդության խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ