Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջապահական բյուջեն ՀՆԱ-ի 1,5%-ն է, բավական ցածր ցուցանիշ է, զիջում ենք հարեւաններին»․ Անահիտ Ավանեսյան

Ապրիլ 15,2022 16:04

Հայաստանը 2021 թվականի առողջապահության համաշխարհային ինդեքսում ոչ բարվոք դիրքերում է, ցանկի երկրներից 100-ի մեջ չի ներառվել մեր երկիրը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները առողջապահության նախարարից հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ մեր երկիրը տեղ չի գտել 100-ի մեջ։

Նախարար Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասաց․ «Մենք, առողջապահական համակարգի զարգացման առումով, տարեցտարի գրանցում ենք բարելավում եւ առաջընթաց, դրա հիմնական ցուցանիշների առումով՝ մանկական եւ մայրական մահացության, կյանքի միջին տեւողության ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում բավականին լավ դիրքեր է գրավում։ Թե ինչպիսի ֆինանսական միջոցներ է պետությունն ուղղում առողջապահական խնդիրներին, այս առումով որոշակի զիջում ենք մեր հարեւաններին եւ տարածաշրջանում»։

Ըստ նախարարի, Հայաստանում առողջապահական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 1,5%, սա նախարարի խոսքով՝ բավական ցածր ցուցանիշ է․ «Մենք աշխատում ենք առողջապահական բյուջեի բարելավման առումով, որպեսզի տարեցտարի ավելանա այն։ Այս չորս տարիների ընթացքում մեր բյուջեն 81 միլիարդ դրամից հասել է 114 միլիարդի, որը շեշտակի ավելացում է։ Իհարկե, այն նախընտրելի չափը չէ, որը կնպաստի մեր երկրի՝ այդ ինդեքսներում ավելի բարենպաստ ցուցանիշ ունենալուն, բայց մեր բարեփոխումները պիտի նպաստեն, որպեսզի ցուցանիշը բարելավվի»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930