Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ընտրեք 5 հոգու, որոնք դեռ թմբիրի մեջ են»․ ընդդիմությունը խնդրանք է հղում ամեն մեկին, որը հասկացել է Փաշինյանի նպատակը

Ապրիլ 15,2022 15:40

«Շատ պարզ՝ էմպիրիկ փորձով, որովհետև տասնամյակներ շարունակ հայկական դիվանագիտությանը հաջողվել է իրական միջազգային հանրությանը, համանախագահ երկրներին եւ հայկական դիրքորոշումները նույն ծիրում պահել, նույն էջում ապահովել։ Եթե դա մեզ հաջողվել է առաջ, կհաջողվի նաեւ ապագայում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցադրմանը, թե ինչո՞ւ է ընդդիմությունը վստահ, որ եթե ինքը գա իշխանության՝ արդյունք կլինի։

«Իսկ ի՞նչ անել, ինչո՞ւ եք հապաղում» հարցին էլ պատգամավորը հետեւյալ պատասխանը տվեց․ «Չենք հապաղում, պարզապես մենք մեկ «կրակոցի» հնարավորություն ունենք։ Մենք հնարավորություն չունենք չպատրաստված, միանշանակ մանրամասն չպլանավորված գործողություններ անել։ Եվ դրա պատճառով մեզ անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ հստակ գործողությունները մշակելու և դրանք հանրությանը ներկայացնելու համար։ Դա շատ փոքր ժամանակամիջոցի հարց է»։

Իսկ թե ինչ պետք է անեն երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ՝ նրանք, ովքեր հասկացել են Փաշինյանի եւ նրա թիմի իրական նպատակները, Հայկ Մամիջանյանը նշեց․ «Խնդրում եմ՝ ընտրեք 5 հոգու, ոչ ավել, ոչ պակաս, որոնք դեռեւս չեն գալիս հանրահավաքների եւ դեռեւս չեն բացել իրենց աչքերը եւ թմբիրի մեջ են, եւ մինչեւ մենք կհայտարարենք հաջորդ գործողությունների մասին, ունեցեք պատրաստի հինգ նոր մարդու ցանկ, որոնց կկարողանաք մասնակից դարձնել Արցախի փրկության գործողություններին։ Խնդրում եմ անել այդ պարզ գործողությունը եւ հինգ նոր մարդու հանել թմբիրից։ Այդ կերպ զգալիորեն կաջակցեք հայրենիքի փրկության գործընթացին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930