Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսական հումքի մթերումների ծրագրում փոփոխություններ են արվել

Ապրիլ 15,2022 16:16

✔️Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվող վարկերը կսուբսիդավորվեն 10 տոկոսային կետով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողների համար՝ մինչև 14 տոկոսային կետով

🗓Մթերման վարկերի ներգրավման համար ապահովման միջոցի չբավարարելու դեպքում 2022 թվականի հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը կարող է տրամադրվել 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավել քան 2021 թ․ արտահանված արտադրանքի արժեքը։

🥫2022 թվականի մայիսի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու համար։

🍇Խաղողի մթերում իրականացնողների համար վարկի չափը կհաշվարկվի մինչև հուլիսի 1-ը կնքված պայմանագրերի չափով, իսկ պտուղբանջարեղենի մթերումների նպատակով՝ մինչև հունիսի 1-ը կնքված պայմանագրերի չափով։

✔️2020 թ տրամադրված վարկերի մայր գումարի մարման ժամկետները, իսկ 2021 թ․ տրամադրված վարկերի մայր գումարի և արտոնյալ ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 6 ամիս։

Էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930