Այսօր Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է գրողների միության կողմից վերջին շրջանում կատարված աշխատանքների, կազմակերպված միջոցառումների մասին, ամփոփել մանկական գրականության շաբաթը և տեղեկացրել առաջիկայում սպասվող ծրագրերի մասին։
Նա կարևորել է երիտասարդների դերը նաև գրականության ասպարեզում, նշելով, որ տարիքով չեն չափում գրականությունն ու արվեստը։ Ապա Միլիտոնյանը շեշտել է, որ բացի ՀԳՄ գրական-երիտասարդական «Գրեթերթ» թերթից, երիտասարդ գրողների ստեղծագործությունները տեղ են գտնում նաև «Գրական թերթում»։ Նա այս համատեքստում կարևորեց ավագ սերնդի և երիտասարդ գրողների համագործակցությունը։
Կարդացեք նաև
Միլիտոնյանը մտահոգված է, որ պետությունը վերջին տարիներին քայլեր չի ձեռնարկում մանկական գրականության հրատարակման և տարածման ուղղությամբ, այդպիսով նաև տուժում է ոլորտը և լուրջ խնդիրների առաջ է կանգնում ընթերցողը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ