Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ բացառում, որ Փաշինյանը Թուրքիային եւ Ադրբեջանին խնդրի միջադեպեր անել»․ Անդրանիկ Թեւանյան

Ապրիլ 15,2022 15:06

«Այո, մենք ունենք նաեւ արդյունավետ գործելու խնդիր։ Իսկ դրոշ տեղադրելը խորհրդանշական քայլ է։ Փորձը ցույց տվեց, որ ճիշտ արեցինք, որովհետեւ դրանով ուղերձ ենք տալիս ժողովրդին եւ աշխարհին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ մեկնաբանելով հարցը, թե ընդդիմությանը մեղադրում են անգործության, միայն խոսելու եւ դրոշ կախելու մեջ, մինչդեռ երկիրը կործանվելու շեմին գործողություններ են պետք։

«Պետք է ճիշտ կազմակերպվենք, որ արդյունք լինի, որ զուտ հանրահավաքով չլինի։ Իհարկե, փողոցային պայքարը պետք է ակտիվացվի, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը ժողովրդին վախեցնում է պատերազմով, որ ՀՀ-Թուրքիա, ՀՀ-Ադրբեջան իշխանությունների միջեւ օպերատիվ կապ կա, չենք կասկածում այս իշխանության լկտիության եւ հակահայկական քաղաքականության վրա։ Չեմ կասկածում, որ համապատասխան իրավիճակում իշխանությունը Թուրքիային եւ Ադրբեջանին կխնդրի սահմանին լարվածություն, միջադեպեր անել, որ ժողովրդին «վաճառեն» թեզը, թե ցնցումների պատճառով պատերազմ եղավ»,-շեշտեց Անդրանիկ Թեւանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը ցնցումներ չի ուզում․ «Այնպես ենք անելու, որ օղակը կամաց սեղմելով, ՀՀ-ին վնաս չտալով հասնենք փոփոխության։ Մենք շատ լավ գիտենք, թե այս իշխանությունն ինչի է ընդունակ։ Դուշանբեից հետո, երբ սահմանում միջադեպեր եղան, Նիկոլ Փաշինյանը մեղադրեց արցախցիներին՝ ասելով, թե Արցախում կան կռիվ հրահրող դավադիր ուժեր, որպեսզի վարկաբեկեն ՀՀ կառավարությանը։ Մտածողության կեղտոտության աստիճանն այդպիսին է, ուստի չեմ բացառում, որ ինքը Թուրքիային եւ Ադրբեջանին խնդրի միջադեպեր անել, եթե քաղաքական լայն ցնցումներ լինեն։ Իշխանափոխությունը պետք է անել այնպես, որ ՀՀ-ն եւ Արցախը չվնասվեն»։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաեւ տեղեկությունները, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախի հարցով հավաք է անելու թիմակիցների հետ։ «Մեր հավաքները պարբերական են, չգիտեմ, թե որ հավաքի մասին է ակնարկը։ Էականն արդյունքն է հանրության համար»,-պատասխանեց Անդրանիկ Թեւանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930