Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «Սոմա. Կրակե օղակ» օպերային ներկայացման առաջնախաղը

Ապրիլ 15,2022 14:20

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի է ունեցել Ա. Տերտերյանի «Սոմա. Կրակե օղակ» երկու գործողությամբ օպերային ներկայացման պրեմիերան:

Պրեմիերային ներկա է եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Կրակե օղակը» Ավետ Տերտերյանի առաջին փորձն է և առաջին անգամ բեմադրվել է 1967 թվականին. այս տարի լրանում է ստեղծագործության 55-ամյակը: Վերջին անգամ բեմադրվել է 45 տարի առաջ՝ 1977 թ., Տիգրան Լևոնյանի բեմադրությամբ: Օպերայի հիմքում Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» և «Սոմա» պոեմներն են:

Բեմադրությանը մասնակցում էին շուրջ 100 արտիստ, մեծ նվագախումբ: Առաջին անգամ փորձ արվեց օգտագործելու օպերային թատրոնի տեխնիկական հնարավորություններն օպերային արվեստն իբրև թատրոն ներկայացնելու տեսանկյունից: Օպերային ներկայացումը յուրօրինակ փորձ էր հանդիսատեսին ցույց տալու՝ ինչպես են մտածել հանճարեղ գրող Եղիշե Չարենցը և տիեզերական երաժիշտ Ավետ Տերտերյանը:

Ներկայացման երաժշտական ղեկավարը և դիրիժորը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մելիքսեթյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը: Մենակատարներն են Սիլվա Պետրոսյանը, Ֆերդինանդ Մուրադյանը, Հովհաննես Անդրեասյանը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930