Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է ստեղծել Հայաստանի հետ կապերի հանձնաժողով: Այս մասին հայտնում է Minval.az-ը:
«Մենք պետք է ամրապնդենք կապերը Հայաստանի խորհրդարանի հետ: Խորհրդարանում անհրաժեշտություն կա այդ ուղղությամբ հանձնաժողով ստեղծել: ԱՊՀ տարածքում մենք Հայաստանի հետ համատեղ հանդես ենք գալիս 5 հարթակներում: Ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ակտիվացնեն նախագծերը Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների հետ, հանրությանը ներկայացնեն առաջարկներ: Մենք պետք է սկսենք աշխատել հայ հանրության հետ՝ առանց միջնորդների»,- ասել է պատգամավորը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ