Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեմ կարող խոսել Ռուսաստանի ունեցած դերի մասին. Նեդ Փրայս

Ապրիլ 15,2022 12:34

Ես չեմ կարող խոսել այն դերի մասին, որը Ռուսաստանը կարող է խաղալ այս հարցում: Նման հայտարարություն է արել Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ԱՄՆ-ը և Ֆրանսիան «միտումնավոր փակում են Ռուսաստանի միջնորդական ջանքերը դուռը»:

«Այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ մենք պատրաստ ենք ներգրավել Հայաստանին և Ադրբեջանին՝ կրկին երկկողմ [ձևաչափով] կամ համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ մեխանիզմի միջոցով», – ասել է Փրայսը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավար և բարգավաճ ապագայի խթանմանը: «Եվ մենք ողջունում ենք… ապրիլի 6-ին Բրյուսելում վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հանդիպումը, ներառյալ խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ձևավորման դրական պահերը»,- ասել է Փրայսը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930