Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար»․ ՔՊ պատգամավոր

Ապրիլ 15,2022 12:20

«Երեսուն տարվա բանակցային փորձ ունենք, որի ընթացքում մենք ունեցել ենք որոշակի նշաձող, այդ թվում պայմանավորված դրանով՝ ՀՀ-ն այդ երեսուն տարում եղել է դիվանագիտական մեկուսացման մեջ եւ պայմաններում, որի հետեւանքները մենք բոլորս տեսանք եւ տեսնում էինք պատերազմի ժամանակ ու հետո»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ նկատի ունեն, երբ երեկ հայտարարեցին, թե Արցախի կարգավիճակի մասին ունեցած մեր նշաձողը պետք է վերանայել։

«Ժամանակն է հետեւություն անել սխալներից եւ շարժվել իրատեսական նկատառումներով, որոնցով է պայմանավորված, որ ՀՀ իշխանությունը կարեւոր է համարում միջազգային հանրության հետ նույն մակարդակի վրա եւ գծի վրա լինելն այս հարցում, որովհետեւ սա չափազանց կարեւոր պայման է, որպեսզի այս խնդիրը եւ կոնֆլիկտը լուծվի առավել հայանպաստ ձեւով»,-հավելեց Էդուարդ Աղաջանյանը՝ հստակեցնելով, որ նշաձողի վերանայում ասելով հասկանում են, որ միջազգային կոնսոլիդացիայի արդյունքում պետք է հասնել հայանպաստ լուծման։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ նկատի ունեին պնդելով, որ, օրինակ, «Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի» գաղափարը վտանգավոր է։ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց․ «Հաճախ մանիպուլյացիոն բնույթի ձեւակերպումներ են լինում։ Մեր ընդդիմադիր գործընկերների, գուցե լրագրողական հանրույթի մի մասի համար Ադրբեջանի կազմում հնարավոր կարգավիճակն ամենակարեւոր եւ հետաքրքիր վերնագիր դառնալու նյութ է․․․մեկընդմիշտ փակենք այս թեման։ Որեւէ լուծում, որի արդյունքում արցախցիները համաձայն կլինեն շարունակել ապրել Արցախում, դա պետք է որ ընդունելի լինի բոլորի համար, առաջին հերթին՝ արցախցիների, հետեւաբար՝ նաեւ ՀՀ-ի։ Խոսքը գնում է այնպիսի պայմանների մասին, որոնց արդյունքում կապահովվեն արցախահայության բոլոր իրավունքները, որոնց առկայության պայմաններում արցախցիները չեն ուզենա լքել Արցախը։ Որեւէ լուծում, որի արդյունքում Արցախը պետք է հայաթափվի, չի կարող ընդունելի լինել ՀՀ-ի համար»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930