Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տնտեսությունը կկորցնի իր ներուժի մի մասը ՌԴ-ի դեմ պատժամիջողցների հետևանքով. «Լույս»-ի հետազոտությունը

Ապրիլ 15,2022 11:50

ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻ ՇԵՄԻՆ. 2022թ. Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սանկցիաների
հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա

Ներկայացվող հետազոտության նպատակն է գնահատել ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող՝ ներկայիս նոր տնտեսական սանկցիաների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։

Այդ նպատակով աշխատանքում ուսումնասիրվել են 2014 թվականից մեկնարկած սանկցիաների ազդեցությունները ՌԴ տնտեսության վրա և դրանց փոխանցումը ՀՀ տնտեսություն, ինչպես նաև էկոնոմետրիկ գործիքակազմով գնահատվել են դրանց հետևանքով ՌԴ և ՀՀ տնտեսությունների պատմական կորուստները։ Բացահայտվել են նաև 2014-ից հետո ՀՀ տնտեսության «դիմադրողականության» և ՌԴ տնտեսությունից կախվածության փոփոխությունները։

Վերոհիշյալ ուսումնասիրությունների հենքի վրա, կիրառելով էկոնոմետրիկ բազմագործոն գործիքներ (մասնավորապես՝ Structural Vector Autoregression/SVAR/ model) և ընդհանուր հավասարակշռության մոդել (Global Integrated Monetary and Fiscal/GIMF/ DSGE model), մշակվել են 2022թ. փետրվարից մեկնարկած նոր սանկցիաների՝ ՀՀ տնտեսության վրա ազդեցության երեք սցենարներ` «հիմնական» (2022թ.` ՌԴ տնտեսության 11% անկում), «լավատեսական» (2022թ.՝ 7% անկում) և «վատատեսական» (2022թ.՝ 15% անկում)։

Սցենարների արդյունքներով 2022թ. ՀՀ տնտեսական աճը կարող է գտնվել 1.3% աճից 3.0% անկման միջակայքում, իսկ միջնաժամկետում ՌԴ տնտեսության շոկի արդյունքում ՀՀ տնտեսությունը կկորցնի իր տնտեսական ներուժի մի մասը. 2026թ. իրական ՀՆԱ-ի կորուստը մինչշոկային կանխատեսումների նկատմամբ կկազմի 5-12%։

Հաշվի առնելով առկա զարգացումների շուրջ մեծ անորոշությունը, աշխատանքում բացահայտվել են նաև դրական և բացասական հնարավոր ռիսկերը, ինչպես նաև ՀՀ համար բացվող հնարավորությունները։

«Լույս» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930