Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը RBK-ի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը ռուսական գազի համար վճարում է ռուբլով:
«Որքանով գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով»,- ասել է Քերոբյանը՝ հավելելով, որ գնագոյացումն առաջանում է դոլարով, բայց վճարումն իրականացվում է ռուբլով:
Տեղեկությունն РБК-ին հաստատել են նաև «Գազպրոմից»:
«Իսկապես, «Գազպրոմի» պայմանագիրը Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ արդեն մի քանի տարի հնարավորություն է տալիս գազի համար վճարել ռուբլով, և այդ հնարավորությունն օգտագործվում է»,- հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Կարդացեք նաև
РБК-ն հիշեցնում է, որ մարտի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման ստորագրեց, որի համաձայն՝ ռուսական գազն այդուհետ վաճառվում է ռուբլով: Բայց ըստ հրամանի՝ դա վերաբերում էր «ոչ բարեկամական երկրներին», առաջին հերթին ԵՄ անդամներին, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ