Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարին տրանսֆերտները շարունակել են հունվարի համեմատ ավելանալ, բայց նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ դրանք բավականին նվազել են. «Ժողովուրդ»

Ապրիլ 15,2022 10:04

Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 56 մլն 102 հազար դոլար: Նկատենք, որ, հունվար ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 645 հազար դոլարով:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փետրվարին տրանսֆերտները շարունակել են հունվար ամսվա համեմատ ավելանալ, բայց նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ՝ դրանք բավականին նվազել են: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը փետրվար ամսին կազմել է 46 մլն 96 հազար դոլար։ Այս ցուցանիշը, ե՛ւ 2021 թվականի դեկտեմբեր, ե՛ւ այս տարվա հունվար ամիսների համեմատ, բավականին աճել է:

Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Փաստորեն, փետրվարին 28 մլն 550 հազար դոլարի չափով ավելացել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է պակասել. եթե հունվարին այն կազմել է 27 մլն 623 հազար դոլար, ապա փետրվարին դարձել է 19 մլն 202 հազար դոլար:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930