Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր փորձ է արվում սեպ խրել Արցախի և Հայաստանի միջև, ինչն անթույլատրելի է և կործանարար. Լևոն Բաղդասարյան

Ապրիլ 15,2022 12:50

Տասնյակ տարիներ, նաև այժմ, Հայաստանի կառավարության  կողմից Արցախին ուղղված անհատույց դրամական հոսքերը կազմել են մի քանի միլիարդ դոլար, չհաշված՝ ռազմական, այդ թվում՝ պետական մակարդակով զինվորների ներկայությունն ու սպաների ուսուցումն ու վերապատրաստումը։ Իրավամբ, դա եղել է պետական քաղաքականության անբաժանելի մաս։ Այլ խնդիր է, որ այդ ահռելի օգնությունը, որը գնացել է Հայաստանի քաղաքացիների վճարած հարկերի հաշվին, ինչպես նաև՝ մեծացնելով Հայաստանի պետական պարտքը, գնացել, գնացել-վերադարձել է որոշ անձանց անձնական բյուջե, ինչի իրավական, քաղաքական գնահատականը դեռ տրված չի։

Այսօր փորձ է արվում սեպ խրել Արցախի և Հայաստանի միջև, ինչն անթույլատրելի է և կործանարար։ Հայաստանի կառավարությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ երաշխավորելու քաղաքական, ռազմական հարթակներում Արցախի անվտանգությունը, Արցախի իշխանությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ լինելու Հայաստանի կողքին, միակամ։ Բոլոր սադրիչներին, դրդիչներին, նրանց պապաներին ու պատվիրատուներին իրավական հարթակում անհրաժեշտ է անհապաղ կանչել պատասխանատվության, անկախ չինից, քսակից։

Լևոն Բաղդասարյան, փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930