Փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը խզել են իրենց բոլոր կապերը Մոսկվայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ ԵԱՀԿ ռուսաստանցի համանախագահը նոր դերակատարություն կստանա:
«Հարավային Կովկասում իրական վիճակը թույլ չի տալիս դադար տալ բանակցություններում: Պահանջվում են հետագա հետևողական քայլեր տարածաշրջանում երկարատև խաղաղությունն ու կայունություն վերականգնելու համար, քանի դեռ ԱՄՆ-ը և Ֆրանսիան դադարեցրել են համանախագահների գործակցությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Զախարովան նշել է, որ հատուկ լիազորություններով դեսպան Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր դերում, այն է ՌԴ ատրգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով: «Նրա ուշադրության կենտրոնում կլինի նշված խաղաղության պայմանագրի նախապատրաստման թեման: Ակնկալում ենք, որ Խովաևի ջանքերն աջակցություն կստանան Բաքվի և Երևանի կողմից: Բաց ենք մյուս շահագրգիռ դերակատարների հետ կառուցողական գործակցության համար»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Զախարովան նաև նշել է, որ Բաքվի առաջարկած «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների ձևավորման համար հիմնարար սկզբունքները» և դրանց Երևանի արձագանքը կոչված են ծառայելու որպես հիմք՝ խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար: Այդ թեման քննարկվել է ապրիլի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցներում, ինչպես նաև դրանից մեկ օր առաջ Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանը հետ բանակցություններում և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում: «Ռուսաստանը լի է վճռականությամբ նպաստելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ