ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացել է «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան ամենամյա մրցույթը, որն իրականացվում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության կողմից: DigiCode մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները:
DigiCode-ը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:
Կարդացեք նաև
Մրցույթին մասնակցում էին գլխավորապես այն դպրոցների աշակերտները, որտեղ առկա է «Արմաթ» աշխատանոց: Ժյուրիի կազմում ընդգրկված էին “Leviathan” ընկերության տնօրեն Սաթենիկ Մնացականյանը, ԵՊՀ ԻՄ-ի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Մարիետա Ճաղարյանը, “Luseen Mobile” ընկերության համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանը, “NWS Lab” ընկերության Back End ինժեներ Վիկտոր Օհանյանը, «Արմաթ» ԻԼ Արարատի մարզի համակարգող Վյաչեսլավ Իսրայելյանը: Մարզային փուլի հաղթողները իրենց նախագծերը կներկայացնեն ապրիլի 23-ին կայանալիք մրցույթի եզրափակչում։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ