Հարգելի գործընկերներ,
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը Freedom House-ի անունից մեկնաբանություն է տվել Caucasus Watch տարածաշրջանային լրատվական կայքին՝ ՀՀ-ում ազատ խոսքը լրջորեն վտանգող օրինագծերի և եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ չարդարացված քրեական հետապնդման առնչությամբ:
Հայտարարության տեքստում մասնավորապես ասվում է․
«Այսօրվա կառավարությունը չունի հաղորդակցության համընդգրկուն ռազմավարություն՝ լուծելու հասարակության մեջ առկա բաժանարար խնդիրները, ու հաճախ ապավինում է տեղային լուծումների, որոնք չեն համապատասխանում ժողովրդավարացման գործընթացին:
Կարդացեք նաև
Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների դեմ ապատեղեկատվության, հարձակումների ու սպառնալիքների նոր ալիքը մեծապես խորացնում են հայ հասարակության սոցիալական բևեռվածությունը:
Խոսքի ազատության և ազատ մամուլի դեմ վերջին սահմանափակող միջոցները, ծանր վիրավորանքի քրեականացումը, եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ մեղադրական եզրակացությունը չափազանց մտահոգիչ են մեզ համար և հանդիսանում են հետընթաց ժողովրդավարական նորմերից։
Freedom House-ը մշտապես ահազանգել է այս հարցերի շուրջ։ Ես ևս մեկ անգամ կրկնում եմ Freedom House-ի, մեր միջազգային գործընկերների կոչերը՝ չեղարկել Սաշիկ Սուլթանյանին առաջադրված մեղադրանքը և խոսքի ազատությանը խոչընդոտող օրենքները։ Այս ամենի փոխարեն, կառավարությունը պետք է ձեռնարկի խրախուսական միջոցներ՝ աջակցելու և պաշտպանելու անկախ լրագրությանը և քաղաքացիական հասարակությանը, որոնք Հայաստանում քաղաքացիների իրավունքների հաստատակամ ջատագովներն են»։
Լրատվական նյութն ու հայտարարության տեքստը տարածվել է նաև Freedom House-ի թվիթերյան էջով։