Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Արցախի խորհրդարանը արտահերթ նիստ է հրավիրել:
Պատգամավոր Գագիկ Բաղունցն իր ելույթում ասաց, որ երկար ճառերի ժամանակը չէ. «Եկել է մեր ժամանակը: Լուռ համաձայնությամբ կամ ճնշման տակ համաշխարհային եւ տարածաշրջանային դերակատարները ՀՀ-ի վզին են փաթաթում խաղաղության պայմանագիր, որը Արցախի համար համարժեք է մահվան դատավճռին: Ավելի ցածր կարգավիճակով Արցախը կլինի «դաղլը Կարաբախ», դա Արցախի վերջն է, դա Հայաստանի վերջն է: Դիմում ենք ՀՀ ժողովրդին, սփյուռքին, ողջ հայ ժողովրդին, եկել է ճշմարտության պահը, ժամն է համախմբման՝ հանուն հայրենիքի փրկության»:
Նա հայտարարեց, որ յուրաքանչյուր հայ, ում համար հայի պատիվն ու արժանապատվությունը դատարկ խոսքեր չեն, պետք է կանգնի արցախցու կողքին: Իսկ քաղաքակիրթ աշխարհը թող կրկին ցեղասպանություն կազմակերպի՝ արդեն 10 մլն-անոց արցախահայության դեմ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ