Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը երբեք չի եղել եւ չի՛ լինելու անկախ Ադրբեջանի կազմում, դա կարմիր գիծն է, որը որեւէ մեկը իրավունք չունի խախտել». Արցախի խորհրդարանի արտահերթ նիստը

Ապրիլ 14,2022 20:30

«Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում եւ դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա կարմիր գիծն է, որը որեւէ մեկը իրավունք չունի խախտել: Արցախի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի ոչնչացման եւ կհանդիսանա աշխարհաքաղաքական, պատմական ու բարոյական ողբերգություն հայոց պետականության եւ հայ ժողովրդի համար»,- այսօր այս արձանագրմամբ Արցախի խորհրդարանի հրավիրած արտահերթ նիստը բացեց խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը:

Նա ասաց. «Արցախի ժողովուրդը հաստատակամ է ու չի շեղվելու իր ընտրած ուղուց: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության եւ անկախության համար եւ մեր պատմությունն անարժան ձեւով փակելու բարոյական իրավունք չունենք»:

Խորհրդարանի պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին հանուն Արցախի ու հանուն ՀՀ-ի զոհվածների հիշատակը:

Պատգամավոր Արթուր Մոսիյանը ներկայացրեց Արցախի խորհրդարանի հայտարարության նախագիծը:

Մանրամասները՝ քիչ անց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930