Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի նպատակը՝ Եվրոպայի վրա վերահսկողություն սահմանելն է. Սերգեյ Միխեեւ

Ապրիլ 14,2022 20:50

«Ակնհայտ է, որ եթե Հայաստանում ռուսական բազա չլիներ, Լեռնային Ղարաբաղի պատերազմը, ամենայն հավանականությամբ, կհասներ Հայաստան։ Բացի այդ, կարծում եմ, որ թուրքական զորքերն անմիջականորեն կներգրավվեին այս պատերազմին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում»,- այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա-Երեւան տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեեւը:

Հարցին՝ ի՞նչ է պակասում ՀՀ-ին եւ ՌԴ-ին իրենց հարաբերությունների համար, ռուս քաղաքագետը պատասխանեց՝ ընդհանուր սահման, ապա հավելեց, որ երկու երկրներին պետք է ամրապնդել տնտեսական ոլորտում կապերը, ինչպես նաեւ անվտանգային հարցերով համագործակցություններն ավելի մեծացնել: Քաղաքագետը բացասական է գնահատում Հայաստանի «արեւմտյան խաղերը», սակայն Կրեմլում, ըստ նրա, այդ ամենով հանդերձ, շարունակում են Հայաստանին համարել ռազմավարական գործընկեր: Նա հիշեցնում է, որ օրերս նախատեսված է Պուտին-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում եւ կախված գործընթացներից՝ առավել հստակ կլինի պատկերը: Ամեն դեպքում, իր կարծիքով ԵԱՏՄ-ում ՀՀ-ի եւ ՌԴ-ի համագործակցությունը կարևոր է եւ չարժե դրանք «քոռուփուչ անել»:

Խոսելով Արեւմուտքի՝ ՌԴ-ի դեմ կիրառվող սահմանափակումների մասին էլ, բանախոսն ասաց, որ Արեւմուտքը պատրաստ է գնալ ավելի հեռու: Իր գնահատմամբ, սա ոչնչացման պատերազմ է, համենայնդեպս, Արեւմուտքը նման նպատակ է իր առջեւ դրել: Ինչեւէ, ինքը կարծում է, որ դա Արեւմուտքը չի հաջողելու, ավելի բարդ ժամանակներ էլ են եղել: Ընդհանուր առմամբ, Սերգեյ Միխեեւը կարծում է, որ ՌԴ-ի դեմ սահմանափակումները բումերանգի էֆեկտով արդեն սկսել են անդրադառնալ եւ տպավորություն է, որ ԱՄՆ-ի խնդիրը Եվրոպան է, ոչ թե ՌԴ-ն, վերահսկողությունը Եվրոպայի վրա, ինչի համար էլ ներգրավվեց Ուկրաինան:

Ռուս քաղաքագետը հավաստիացնում է՝ անկախ ուկրաինական խնդրի լուծման ելքից, Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերն այլ տարածաշրջաններում՝ Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա եւ այլն, ուժի մեջ են մնում։ Նա համամիտ է, ուկրաինական իրադարձություններն այժմ ավելի շատ ուշադրություն են գրավում, շեղում են ՌԴ-ի ռեսուրսները, սակայն, դա ընդամենը մի հատված է՝ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի համապատկերում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930