Հիմա վստա՞հ եք, որ Փաշինյանն ինչ անում է՝ ճիշտ է անում ու այն ուղին, որ նա բռնել է, ճիշտ է. այսօր Aravot.am-ն այս հարցն ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին:
Նա պատասխանեց. «Մի երեք կարեւոր բան ասեմ՝ իմ շփումների արդյունքով: Մի հետաքրքիր տեսակի ղեկավար է դարձել՝ ոչ մեկի հասցեին ավելորդ ոչինչ չի ասում, ոչ մեկին չի մեղադրում, ամեն ինչում Հայաստանի շահն է փնտրում: Առավոտ 8-ին գնում է աշխատանքի, այլ տեղեր չի գնում, բացի պետական պարտադիր այցերից: Բավականին լավ է սովորել համալսարանում, բավականին դժվար ճանապարհ է անցել: Համեստության իր կենցաղը…Ես, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ էի հարգում այդ առումով, որ իր կենցաղը մտավորականի կենցաղ էր: Նիկոլ Փաշինյանի կենցաղն էլ է մտավորականի կենցաղ, ոչ մի ավելորդ չգիտեմ ինչեր չկա: Դա ինչ-որ աստիճան վստահություն է առաջացնում, որ դու վստահես այդ մարդուն, որովհետեւ ինքը իր անձնական չի անում: Մեկ էլ մի շատ կարեւոր բա կա, որ ինձ դուր է գալիս իր մոտ՝ ինքը պայմանավորվածություններ չի խախտում, աճպարարություններ չի անում, հստակ կարողանում է ասի՝ ոչ: Հստակ կարողանում է ասի՝ չէ, չի՛ լինի դա: Դա շատ կարեւոր բան է»:
Նա հիշեց Ֆրանսիայի, Գերմանիայի, այլ երկրների ղեկավարներին՝ Ժակ Շիրակ, Սարկոզի, Օլանդ…ու համեմատականներ տարավ: Մանրամասները՝ ավելի ուշ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լավ, ինչքա՞ն կարելի է ռմբակոծել այս կարգի ապուշություններով։