Լրահոս
Օրվա լրահոսը

«Միգուցե Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ձախողված փորձն էլ է պետք, որ հասկանաս՝ ինչու չստացվեց այդ տարիներին». Խաչատուր Սուքիասյան

Ապրիլ 14,2022 19:07

Ցանկացած երկրի իշխանություն պիտի առաջին հերթին լուծի մեկ խնդիր՝ երկրի անվտանգությունը պահի ու եթե իշխանությունն այսօր խոստովանում է, որ չի կարողանում այդ խնդիրը լուծել, գուցե հրաժարակա՞ն տա: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Իսկ աշխարհում ո՞ր երկրի անվտանգության խնդիրն է լուծված, բացի մի քանիսից: Չնայած արդեն վերջերս եվրոպական երկրի քաղաքացիներ շատ կան, ինձ հետ հեռախոսազրույց են ունեցել, ավելի ցածր մտահոգություններ չունեն, ինչ մենք ունենք: Եվրոպայի հզոր տնտեսություն ունեցող երկրներն ասում են՝ չենք հասկանում ինչ է կատարվում, բա մեզ ո՞վ է պաշտպանելու»:

Հարցին՝ ընդդիմությունն ասում է, որ բեկում կմտցվի Արցախի հարցում, եթե Փաշինյանը հրաժարական տա, քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, մենք որեւէ հաջողության չենք հասնելու, ստո՞ւմ են՝ Խաչատուր Սուքիասյանը ի պատասխան հիշեցրեց Ուկրաինայի դեպքերն ու ասաց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական համակարգը լավ հասկանում է: Ուկրաինայի ոչ մի քաղաքացի մինչեւ հիմա, պատերազմի 47-րդն է, ոչ մի քաղաքական ուժ չբարձրացրեց իշխանության հրաժարականի հարցը: Էդ իշխանությո՞ւնն է շատ թանկ, թե՞ լուծումը Արցախի հարցի, Հայաստանի հզորացման: Ինչի՞ հրաժարականներ: Եկեք հավաքվենք, հզորանանք: Դուք Արշակ Սադոյանին հիշո՞ւմ եք, ես էլ եմ լավ հիշում: Երբ ես դահլիճում նստած էի լինում, Արշակը շատ լավ շփվում էր բոլորի հետ: Մի պահ, երբ մոտենում էր խոսափողին, ասում էր՝ Հայաստանը վաճառում եք, թալանում եք: Հիմա մենք ա՞յս տարբերակը պետք է ընտրենք, թե՞ պետք է ընտրենք ավելի խոհեմ, ավելի մասնագիտական…Ի՞նչ է, որ ինչ լինում է, 5 րոպե հետո ասում են՝ հրաժարական: Էդ ի՞նչ ձեւ է, էդ ի՞նչ չափ է, ինչի՞ հրաժարական: Եկեք օգնենք, հզորանա»:

Փոխանցեցինք ընդդիմության տեսակետը՝ Փաշինյանը ծնկած է, չի կարող բանակցել՝ Սուքիասյանը պատասխանեց. «Կառավարման մոդելների տարբերություն է: Նայեք ժողովրդավարությունն ինչ է՝ ազատ մտքի արտահայտություն: Հարց եմ տալիս՝ 8-10 տարի առաջ ու այսօր նո՞ւյն ազատությունն է մտքի: Իսկ եթե լինում էր, գիտեիք չէ՞ ոնց էր կարգավորվում այդ խնդիրները: Հիմա ով ինչ ուզում, ասում է, դրա համար էլ մարդիկ կարողանում են գնահատել…Ազատություն է, ինչ ասեք խոսում են, բայց ի՞նչ է եղել կյանքում,ովքե՞ր են հաջողել»:

Խաչատուր Սուքիասյանը խոսեց Ղարաբաղի հարցում տարբեր մասնագետների ներգրավելու, խորհուրդները լսելու մասին: Հարցրեցինք՝ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի փորձի կարիքը չունե՞նք՝ նա պատասխանեց. «Ձախողված փորձը, միգուցե դա էլ է շատ պետք, որովհետեւ ձախողումն էլ պետք է հասկանաս՝ ինչու չստացվեց այդ տարիներին: ինչի՞ չէ, միգուցե այդ փորձն էլ է պետք»:

Ճշտեցինք՝ դա ձախողո՞ւմ էր, իրենք ասում են, որ հաղթանակած նախագահներ են, բանակցային լավ ժառանգություն են թողել Փաշինյանին՝ Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց. «Դուք լավ գիտեք 90-ականներին ոնց է դա եղել, ինչքան կորուստ ենք ունեցել, ոնց է ձգձգվել ամեն ինչը, Մեղրիի պատմությունը լավ գիտեք, Քի վեսթյան պատմությունը, դրանց հետո կոմպլեմենտարիզմը, occupation-ը: Այդ ամեն ինչը եղել է, բայց միգուցե դա դիվանագիտականն աճպարարություն է, դիվանագիտական խորամանկություն է, ճկունություն է, պետք է մասնագետները գնահատեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930