Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը քննարկել է մաքուր փուլային տարբերակ․ դա «տրյուկ» է եւ նոր չէ»․ Ռուբեն Ռուբինյան

Ապրիլ 14,2022 18:45

«Հրապարակել են 2016թ․-ի փաստաթուղթ, որում տարօրինակ կերպով վերնագրի հենց սկզբում գրված է, որ սա փաստաթուղթ է հակամարտության կարգավորման առաջին փուլի եւ հետագա կարգավորումների մասին։ Բերել են հիմնավորում, որ քայլերը մեկ փաթեթի մեջ են, չեն կարող տարանջատվել, հետեւաբար՝ այն փաթեթային փաստաթուղթ է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի այսօր հրապարակած փաստաթղթին՝ հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Դա «տրյուկ» է եւ նոր չէ։ Դեռեւս 2018թ․ հեղափոխությունից առաջ Սերգեյ Լավրովը մի քանի անգամ ասել է, որ առաջարկվել   է փուլային մոտեցում, ինչին ի պատասխան ՀՀ ԱԳՆ Էդուարդ Նալբանդյանն ասում էր, թե քննարկվում է փուլային լուծում՝ փաթեթային կիրարկմամբ։ Տարօրինակ պնդում է, որը կարող էր տրամաբանական լինել միայն մի դեպքում։ Փուլային տարբերակում խնդրո առարկաները լուծում են ստանում փուլ առ փուլ։ Փաթեթայինի դեպքում կամ խնդրո առարկաները լուծվում են մի փուլով՝ մի կետով, կամ համաձայնություն է ձեռք բերվում դրանց լուծման համար, բայց, ինչպես Նալբանդյանն է ասել, լուծումները կիրարկվում են փուլ առ փուլ։ Նալբանդյանի պնդումները ճշգրիտ կլինեին, եթե նախատեսվեր փաթեթով որոշում՝ խնդրո բոլոր առարկաների համար»,-հավելեց նա։

Ռուբեն Ռուբինյանի խոսքով․ «Իրականությունը, սակայն, այդպիսին չի եղել, որովհետեւ այդ փաստաթղթով նկարագրված է եղել միայն մեկ փուլի լուծում, օրինակ, ինչ-որ փուլում Արցախի շուրջ գտնվող շրջանների մի մասը հանձնվում են։ Դրանով արդյոք ամրագրվե՞լ է Արցախի կարգավիճակը։ Ոչ։ Ամրագրվե՞լ է, թե Արցախի կարգավիճակի շուրջ հանրաքվեն երբ եւ ում մասնակցությամբ է լինելու։ Ոչ։ Ոչինչ չի ամրագրվել այդ իմաստով։ Այսինքն, գործ ունենք լուծման տարբերակի հետ, որում չկա, թե անկյունաքարային խնդիրը, երբ, ինչպես եւ ինչ միջոցով է լուծվելու։ Հետեւաբար, Սերժ Սարգսյանը քննարկել է մաքուր փուլային տարբերակ»։

Թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930